Ինչ էր կատարվում Շերեմետևո օդանավակայանում, երբ վառվում էր ինքնաթիռը. նոր ու բացառիկ կադրեր (տեսանյութ)
Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր Շերեմետևո օդանավակայանում այրվող Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ուղևորների էվակուացման աշխատանքներից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռը: Մարդիկ հեռանում են վթարային մասից ու փախչում դեպի անվտանգ վայր: Օդանավակայանի աշխատակիցները մարդկանց օգնում են փախչել անվտանգ տարածք:
Օգտատերերին զարմացրել է նաև այն, որ տեսանյութում մի շարք մարդիկ փախչելիս իրենց հետ տանում են նաև իրեց իրերը: Ոմանք էլ նույնիսկ գրել են, որ ռուս մարդը իր իրը չի թողնում:
Ընդգծենք, որ վթարի հետևանքով կա 41 զոհ, իսկ հիվանդանոցում մնացել է դեռ 10 տուժած, ովքեր ստանում են բուժօգնություն: Այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 9 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում: