Դուք կարող էիք ցույց տալ, որ պարզապես դակող խմբակցություն չեք․ դուք խաբում եք ձեր ընտրողներին․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)
Հայաստանում դեռևս ակտուալ է մեկ անձի իշխանությունը։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը
Նախագծի համաձայն, կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը մնում են վարչապետի ենթակայության տակ։
Անի Սամսոնյանը նկատեց, որ խորհրդարանական մեծամասնությունը, հնարավորություն ուներ ցույց տալու, որ պարզապես դակող խմբակցություն չէ, բայց չարեց դա։
«Դուք այնքան սիրեցիք սուպերվարչապետական համակարգը, որ առավոտից երեկո ստիպված լծվել էիք դրա արդարացումներով, դրա գոյությունը փրկելու գործին, ինչը անազնիվ էր մեր երիտասարդ խորհրդարանական հանրապետության նկատմամբ»,- ասաց նա և նշեց, թե ուժային կառույցներին խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու արդարացումները ձախողվել են։
Մանրամասները՝ տեսանյութում