Քիմը նորից պայթեցնում է. Քարդաշյանի տարօրինակ զգեստն ու կերպարը՝ Meet Gala երեկույթին (ֆոտոշարք)
38-ամյա Քիմ Քարդաշյանը նույնպես երեկ ներկա է եղել Meet Gala երեկույթին: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Այս անգամ ևս Քիմը զարմացրել է բոլորին իր հագուստի տարօրինակ դիզայներական աշխատանքով: Հագուստն այնպիսին է եղել, որ տպավորություն է ստեղծվել, թե Քիմը հենց նոր է դուրս եկել օվկիանոսի ջրերից:
Նրա հետ երեկույթին ներկա է եղել նաև իր աստղային ամուսինը՝ Քանյե Ուեսթը:
Հատկանշական է, որ երեկույթի վերջում Քարդաշյանը կրել է ևս մեկ զգեստ, որը նույնպես բոլոր լուսանկարիչներին հավաքել է նրա շուրջը: