Անտոնիո Կոնտեն հերքել է, որ կգլխավորի իտալական ակումբը
Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն հերքել է, որ պատրաստվում է գլխավորել «Ռոմա»-ն:
Այս մասին տեղեկանում ենք իտալական հեղինակավոր Gazzetta dello Sport սպորտային պարբերականից: Կայքը նշում է, որ Կոնտեն հերքել է, որ ամռանը կգլխավորի հռոմեական ակումբը, սակայն հավելել է, որ ապագայում մի օր կմարզի այդ ակումբը, քանի որ սիրահարված է Հռոմին:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի անունը կապում են միանգամից իտալական 3 ակումբների հետ՝ «Միլան»-ի, «Ինտեր»-ի ու «Ռոմա»-ի: