Խաղադրույքներ Մեծ Բրիտանիայում, թե ինչ կանվանեն իրենց նորածին որդուն արքայական ընտանիքի ծնողները
Մեծ Բրիտանիայում խաղադրույքներ են ընդունվում, թե ինչպես կանվանեն արքայազն Հարրին և նրա կինը իրենց առաջնեկ որդուն: Նախօրեին պարզ դարձավ, որ լույս աշխարհ է եկել արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի որդին, ով 7-րդն է արքայական գահի հավակնորդների ցուցակում:
Ի տարբերություն արքայազն Վիլիամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի, Մեգան Մարքլը չի շտապել հանրությանը ցուցադրել նորածին որդուն, նա նույնիսկ հրաժարվել էր ծննդաբերել հիվանդանոցում, այլ պնդել էր, որ տանը ծննդաբերի:
Արքայազն Հարրին արդեն տեղեկացրել է, որ և իր կինը և իրենց նորածին որդին շատ լավ են իրենց զգում, ու խոստացել է, որ մոտ օրերս կհայտնի, թե ինչ անունով են կնքել իրենց որդուն: