Ինչ են խոսել Լավրովն ու Պոմպեոն Վենեսուելայի ճգնաժամի շուրջ
Ֆինլանդիայում երկրորդ օրն է, ինչ անցկացվում է Արկտիկական խորհրդի նիստը: Խորհրդի նիստին ներկա են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Նիստի շրջանակներում լրագրողի այն հարցին, թե Պոմպեոն արդեն որերորդ ԱՄՆ պետքարտուղարն է, ում հետ հանդիպում է Լավրովը, վերջինս կատակելով ասել է, որ վաղուց է, ինչ ինքը կորցրել է հաշիվն ու այլևս չի հաշվում:
Արկտիկական խորհրդի շրջանակներում Պոմպեոն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև չեն շրջանցել Վենեսուելայում ստեղծված իրավիճակը: Լավրովն իր ամերիկյան գործընկերոջ հետ քննարկումը որակել է մեկ քայլ առաջ: Եվ հավաստել, որ և Ամերիկան և Ռուսաստանը դեմ են Վենեսուելայում ռազմական միջամտությանը: