Ռուսաստանում քննում են սկանդալային տեսանյութը, որում մարդիկ ծիծաղում են ինքնաթիռից փախչող մարդկանց վրա
«Շերեմետևո» օդանավակայանում քննում են օրերս համացանցում հայտնված տեսանյութը, որում նկարահանող մարդիկ ծիծաղում են հրդեհված ինքնաթիռից օգնություն կանչողների վրա:
Քննության նպատակն է պարզել արդյոք նկարահանողներն օդանավակայանի աշխատակիցներ են եղել, թե ոչ: Մայիսի 6-ի առավոտյան տեսագրությունը տեղադրվել էր համացանցում, որից հետո բացասական մեկնաբանությունների ալիք էր բարձրացել:
Օդանավակայանի ներկայացուցիչը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ տեսագրության վերաբերյալ: