Հակոբ Կարապետյանի մաքուր աշխատավարձը կկազմի 450 հազար դրամ
Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումների համատեքստում արծարծվում է նաեւ քաղաքապետի մամուլի խոսնակի, այսինքն, ներկա պահին՝ իմ աշխատավարձի չափը: Սեփական եկամուտները հրապարակավ քննարկելն ամենահաճելի զբաղմունքը չէ, ամեն դեպքում, հանրային ծառայության բերումով որոշ պարզաբանումներ տամ իմ եկամուտների վերաբերյալ:
Ավագանու հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն, իմ աշխատավարձը կհավասարեցվի վարչության պետի աշխատավարձին ևւ, հարկերը հանած, կկազմի մոտ 450 հազար դրամ:
Մինչեւ քաղաքապետարան գալս, որպես ազատ (freelance) լրագրող, սցենարիստ ու խմբագիր աշխատում էի մի քանի կազմակերպությունների հետ, եւ ամսական եկամուտս տատանվում էր 500-700 հազարի միջակայքում: Համապատասխանաբար, ամսական մոտ 250 հազար դրամի հարկեր ու այլ պարտադիր վճարումներ էի կատարում»: