Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Նոյեմբերի 9-ի թղթի նախագծում Տավուշի գյուղերի հանձնման կետ կար, Նիկոլն ասել է՝ հանենք, ես կհանձնեմ (տեսանյութ) Սամվելը հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Մելիքյան Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Արմավիրում մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց ՔՊ-ականի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով Ապրիլի 16-ին պլանային կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրա՛, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում. Րաֆֆի Ասլանյան Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում 5 հազար դրամանոց թղթադրամներ իրացրելու մեղադրանքովՄակրոնը կոչ է արել մեկուսացնել Իրանը
Մամուլ

«168 ժամ». «Ալիևն ինձ խնդրեց, որ կապվեմ Երեւանի հետ». Վլադիմիր Կազիմիրով

«168 ժամ» թերթը գրում է.

«Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է կնքվեր հրադադարի պայմանագիրը՝ սկզբից առանց Հայաստանի մասնակցության։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդովը նախագահ Հեյդար Ալիեւի հրամանով արդեն ստորագրել էր այն տեքստը, որը ես առաջարկել էի։ Զուգահեռաբար՝ ես այդ տեքստը փոխանցում էի Երեւան եւ Ստեփանակերտ։ Երեւանում գիտեին այդ տեքստի մասին։ Մամեդովը ստորագրում է այդ փաստաթուղթը, որից հետո, երբ արդեն համաձայնեցված էր տեքստը Ստեփանակերտի եւ Ադրբեջանի հետ, Հեյդար Ալիեւը դիմում է ինձ՝ պնդելով, որպեսզի ես կապ հաստատեմ Երեւանի հետ, քանի որ միգուցե դրան միանա նաեւ Երեւանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ վերհիշելով հրադադարի պայմանագրի կնքման գործընթացը։

Նրա խոսքով՝ ինքն այն ժամանակ Հեյդար Ալիեւին փորձել է համոզել հրաժարվել այդ քայլից՝ վստահեցնելով, որ հնարավոր չէ հասնել նրան, որպեսզի Երեւանն իր ստորագրությունը դնի։

«Բայց Հեյդար Ալիեւը պնդում էր, եւ ես պարզապես հարգանքից ելնելով, հասկանալով, որ նա փորձառու է, տարիքով, ի վերջո, զանգահարեցի Երեւան։ Մեկուկես ժամից Երեւանից զանգ է գալիս եւ Դավիթ Շահնազարյանը, ով այդ փուլում կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ուներ, հայտնում է, որ Հայաստանը եւս պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը:

Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երեւան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում:

Հիմա չեմ խոսի այդ ուղղումների բնույթի մասին, դրանք ընդունելի էին, բայց այլ ժամանակահատվածում այդ ուղղումները կարող էին շաբաթով երկարաձգել խոսակցությունները պայմանագրի կնքման շուրջ, իսկ այս դեպքում ադրբեջանական կողմն ակնթարթորեն համաձայնեց Սերժ Սարգսյանի այդ երկու ուղղումներին։

Երբ Մամեդովը եւս մեկ անգամ ստորագրեց, եկավ տեքստը նաեւ Երեւանից Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, իսկ հետո այդ վերանայված տեքստը ստորագրեց նաեւ Սամվել Բաբայանը, որը ԼՂ ԶՈՒ ղեկավարն էր»,- պատմել է Կազիմիրովը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին լրացավ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի՝ Բիշքեկի արձանագրության 25-ամյակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում