Ռուբինյանց փողոցում գազելը բախվել է սյանը և բռնկվել. փրկարարները դեպքի վայրում են (տեսագրություն)
Մայիսի 6-ին, ժամը 19:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: