Աստված պապիկին աղոթում եմ, որ գնամ Նիկոլ Փաշինյանի մոտ. 6-ամյա Մարիան ասելիք ունի վարչապետին (տեսանյութ)
Փոքրիկ Մարիա Ներսիսյանը 6 տարեկան է: Նա այս տարի սեպտեմբերին արդեն կգնա դպրոց: NEWSPRESS.am-ի թղթակիցը Մարիային պատահական տեսավ, երբ նա եկեղեցում աղոթում էր:
Փոքրիկի աղոթքն անտարբեր չթողեց: Երբ նա եկեղեցուց դուրս եկավ, որոշեցինք հետաքրքրվել, թե ինչի կամ ում համար էր աղոթում: Ասաց, որ իր հայրիկի համար է աղոթում, ուզում է՝ հայրիկն իր կողքին լինի:
«Ես Աստված պապիկին խնդրում եմ, որ գնամ Նիկոլ Փաշինյանի մոտ ու նա օգնի ինձ: Ես ուզում եմ նրան ասեմ, որ ես էլ եմ ուզում իմ հայրիկի մոտ լինել, ինչպես նրա երեխաներն են իրա մոտ»,- ասաց Մարիան:
Նա, իհարկե, չգիտի, որ հայրն ավելի քան 3 տարի անազատության մեջ է գտնվում: Նա սփյուռքահայ է: Հայաստանում տաքսու վարորդ է աշխատել: Թմրանյութ տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա կալանավորվել: Հարազատները պնդում են, որ թմրանյութով տարան մեքենայի մեջ թողել է ուղևորներից մեկը, և նա դրա պարունակության մասին ոչինչ չի իմացել:
Ամեն դեպքում, վերջիններս վստահ են՝ եթե գործը վերաբացվի ու ճիշտ ուղղությամբ ընթանա՝ Մարիայի հայրը կարդարացվի: Ինչպես փոքրիկ Մարիան, այնպես էլ նրա հարազատները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին և ներկայացնել խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հավելենք, որ 6-ամյա Մարիայի ու նրա հարազատների կոորդինատները NEWSPRESS.am-ին հայտնի են: Նրանց հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել խմբագրություն: Հեռ.՝ 041 02 50 40: