ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է վարկած՝ կապված «Շերեմետևո»-ում հրդեհված ինքնաթիռի վթարի հետ (ֆոտո, վիդեո)
ՌԴ քննչական կոմիտեի հրապարակած վարկածի համաձայն՝ Շերեմետևոյում հրդեհված Superjet-100 ինքնաթիռի վթարի պատճառն օդաչուների ու դիսպետչերների ոչ բավարար որակավորումն է եղել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Հետաքննող հանձնաժողովը դիտարկել է միջադեպի պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ, որոնցից են՝ օդաչուների, դիսպետչերների և օդանավերում տեխնիկական ստուգում իրականացնող անձանց անբավարար որակավորումը, ինչպես նաև օդանավի անսարքությունն ու եղանակային անբարենպաստ պայմանները»,- հայտարարել է բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի հրդեհի հետևանքով ինքնաթիռում գտնվող 78 ուղևորից 41 մարդ մահացել է, իսկ 22-ը ծանր վիճակում են: