Ցանկացած ձեռնարկ կարող է ավելի վատ ազդեցություն ունենալ․ Նելլի Դուրյանը՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը չի կարդացել «Իմ մարմինն անձնական է» գիրքը և ծանոթ չէ դրա բովանդակությանը։
Նա նկատում է, որ եթե նույնիսկ գրքի բովանդակությունը դաստիարակող է և թույլ չի տալիս հետևել վատ սովորույթներին, ապա միշտ չէ, որ այն ցանկալի արդյունք կտա։
Լրագրողների հետ զրույցում Նելլի Դուրյանը հիշեց մի դեպք, երբ թմրամոլության վատ հետևանքների մասին պատմող գիրքը հակառակ ազդեցություն է ունեցել։ Նա նույնը ասաց նաև համակարգչային վտանգավոր խաղերի մասին, որոնք կարող են գայթակղել երեխաներին։
Մանրամասները՝ տեսանյութում