Երեկ այրված ինքնաթիռի բորտուղեկցորդը մինչև կյանքի վերջը պայքարել է ու փրկել մարդկանց
Sukhoi Superjet 100 ինքնաթիռի բորտուղեկցորդը մինչև վերջին շունչը պայքարել է՝ օգնելով այրվող ինքնաթիռում գտնվող ուղևորներին: Ականատեսները պատմում են, որ 22-ամյա բորտուղեկցորդ Մաքսիմ Մայիսեևը փորձել է բացել ինքնաթիռի հետնամասում գտնվող դուռը, որպեսզի ուղևորները կարողանան դուրս գալ ինքնաթիռից:
Չնայած մեծ ջանքերին, նրան այդպես էլ չի հաջողվել բացել դուռը: Երիտասարդ բորտուղեկցողն ինքը, օգնելով մարդկանց, չի կարողացել փրկվել, և մահացել է: Հիշեցնենք, որ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը «Շերեմետևո» օդանավակայանից մեկնել էր Մուրմանսկ, թռիչքից 28 րոպե անց վերադարձել էր օդանավակայան:
Հարկադիր վայրէջքի ժամանակ, գետնին հասնելիս, ինքնաթիռի երկու շարժիչները բռնկվել էին: Ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 38-ի կյանքը: Փրկվածներից 9-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: