Համաձայնագիր իսրայելապաղեստինյան ռմբակոծություններից հետո. կան զոհեր և վիրավորներ
Վերջին հինգ տարում Իսրայելի և Պաղեստինի միջև ամենալայնածավալ հրետակոծություններից ու սահմանային լարվածությունից հետո, վերջապես հաջողվել է կողմերի միջև հրադադարի համաձայնության գալ:
Վերջին մի քանի օրերին Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից արձակվել է շուրջ 700 հրթիռ, որոնց մեծ մասը կարողացել են որսալ իսրայելալան հակաօդային պաշտպանության համակարգերը:
Ի պատասխան, Թել-Ավիվը ռմբակոծել է շուրջ 320 օբյեկտ, որտեղ, ենթադրվում է՝ ՀԱՄԱՍ-ի աջակիցներն են եղել: Հրետակոծությունների հետևանքով զոհվել է 24 պաղեստինցի, 150-ը՝ վիրավոր է: Իսրայելական կողմն ունեցել է չորս զոհ: