ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության ամենացածր ցուցանիշը վերջին 50 տարվա մեջ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին 50 տարվա մեջ գրանցվել է գործազրկության ամենացածր ցուցանիշը:
1969 թվականից ի վեր գործազրկության թիվը իջել է մինչ 3.6%-ի: Գործազրկության կրճատմանը նպաստել են մի քանի ֆակտորներ, մասնավորապես վերջին մի քանի ամսում շուրջ 263 հազար նոր աշխատատեղեր են բացվել:
Բացի այդ, Ամերիկայում գրանցվել է նաև միջին աշխատավարձի 3.2% աճ: