«Խնդրում եմ, ժողովուրդ, արագ, արագ». Ինչպես են ուղևորները դուրս գալիս Շերեմետևոյի այրվող ինքնաթիռից (տեսանյութ)
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի հրդեհի հետևանքով զոհվել է 41 մարդ: Ականատեսներին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է այրվում ինքնաթիռը:
Կադրերում երևում է` ինչպես են մարդիկ արագ լքում այրվող ինքնաթիռը։ Ամենայն հավանականությամբ նկարահանող տղամարդու ձայն է լսվում. «Խնդրում եմ, ժողովուրդ, արագ, արագ»։
Ինքնաթիռում եղել է 78 մարդ՝ ներառյալ անձնակազմի 6 անդամ): 41 մարդ մահացել է, իսկ 22-ը ծանր վիճակում են:
Տեսանյութը՝ նաև այստեղ