Պաշտոնական․ Ֆրանկ Ռիբերին հեռանում է «Բավարիա»-ից
Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին ամռանը կհեռանա գերմանական ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք մյունխենյան ակումբի պաշտոնական կայքից։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Ռիբերիին։ Դեռևս չկան հստակ տեղեկություններ, թե Ռիբերին որտեղ կշարունակի իր կարիերան։
Այս լուրից հետո մի շարք մանագետներ շտապել են ասել, որ անհնար է մյունխենյան ակումբը պատկերացնել առանց Ռիբերիի։