Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հասարակություն

Զինվորին ու ուսուցչին 10 տոկոս, Մարությանին՝ 1 մլն 200 հազար դրամ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ստացած 570 հազար դրամ աշխատավարձն ապրելու համար հերիք չի անում:

Մարությանը որոշել է աշխատավարձն ավելացնել՝ այն հասցնելով 1 մլն 200 հազար դրամի՝ հավանաբար այն մտայնությամբ, որ վարչապետ Փաշինյանից որևէ բանով պակաս չէ ու նրա չափ էլ աշխատավարձ պետք է ստանա:

Այսուհետ բարձր աշխատավարձեր կստանան նաև Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակիցները. նրանց բոլորի աշխատավարձերը կբարձրանա 30 տոկոսով:

Ամենևին չցանկանալով երկրում ունենալ ցածր աշխատավարձ ստացող աշխատուժ, միևնույնն է, անհնար է համեմատականներ չտանել զինվորի, ուսուցչի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի միջև:

Ուսուցիչների և սահմանը պահող զինծառայողի աշխատավարձի 10 տոկոս բարձրացման ֆոնին Մարությանի 1մլն 200 հազար դրամ աշխատավարձը, մեղմ ասած, սիրուն չի նայվում:

Իսկ եթե հաշվենք նաև այն 10. 000 պետաշխատողներին, որոնք կառավարության կառուցվածքի փոփոխության և երկրում մեկնարկած լայնածավալ օպտիմալացման արդյունքում կմնան անգործ, Մարությանի այս որոշումը պարզապես դառնաում է հակապետական մի քայլ:

Եթե Երևան քաղաքի բյուջեն այնքան շատ է, որ կարելի է բոլոր ծախսերը փակել ու մի հատ էլ աշխատավարի բարձրացում անել ոչ թե 10, այլ 30 տոկոսով, ապա դրա փոխարեն ճիշտ կլիներ վերանալ բացառապես սեփական անձի մասին մտածելու վատ սովորությունից և, օրինակ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները դարձնել անվճար, այդ գումարով կարելի է մեկ անօթևանի խնդիր լուծել. սրանք օրինակներ են, որոնց շարքը կարելի է լրացնել:

Մարությանը նման քայլերով գոնե նեղ շրջապատում առիթ կունենար հպարտանալու, որ թեև դերասան է, բայց քաղաքապետարանում էլ գործ անել գիտի: Թե չէ՝ ստացվում է՝ ավագանու նիստերի օրակարգի հարցերը թղթից ծայրեծայր կարդալու, անընդհատ սխալվելու, ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամների հարցերից մտքի թելը կորցնելու,Երևան քաղաքն աղբի մեջ ողողված թողելու և տված խոստումների 90 տոկոսից «թռնելու» համար կարգին Հայկոն ստանում է բարձր աշխատավարձ: 

Իսկ արդյո՞ք ստացած աշխատավարձն ու ցուցաբերած մասնագիտական կարողությունները համահունչ են իրար. թողնում ենք մեր ընթերցողների դատին:

NEWSPRESS.am