Դավիթ Տոնոյանը տեսակցել է հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողին (լուսանկարներ)
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Aյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրել է, որ բժիշկների խոսքով, Արգիշտիի վիճակը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսել է նախարար Դ. Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցերի: