Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 28-ից մայիսի 4-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: