Պարոն Ժոզեն վերադառնո՞ւմ է․ Մոուրինյոնն բանակցություններ է վարում իտալական ակումբի հետ
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն բանակցում է իտալական «Ռոմա»-յի հետ։ Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից։
Կայքերը նշում են, որ հռոմեական ակումբի ղեկավարները ցանկանում են, որ Ժոզեն ամռանը փոխարինի թիմի մարզիչ Կլաուդիո Ռանիերիին, ով ամիսներ առաջ ստանձնեց թիմի ղեկը, սակայն այդպես էլ լուրջ հաջողություններ չգրանցեց։
Նշվում է, որ Ժոզեն առաջարկ ունի նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ից, սակայն դեռ հստակ տեղեկություն չկա, թե նա ո՞ր ակումբը կընտրի։