«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոլ Պոգբայի դիմաց «Ռեալ»-ից կպահանջի մոտ 190 միլիոն եվրո
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար Մադրիդի «Ռեալ»-ից կպահանջի ավելի քան 190 միլիոն եվրո։
Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային կայքերից։
Անգլիական ակումբը ցանկանում է աստղաբաշխական գումար աշխատել Պոգբայի տրանսֆերից, քանի որ ամռանն իրենք էլ ունեն իրենց տրանսֆերային նպատակները։
Ընդգծենք, որ շաբաթներ առաջ հաղորդվում էր, որ Պոգբայի համար մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել 150 միլիոն եվրո։