Ճապոնիայի նորընտիր կայսրն առաջին անգամ ներկայացել է հանրությանը (տեսանյութ)
Ճապոնիայի նորընծա կայսրը՝ Նարուխիտոն, ով գահին փոխարինեց իր հորը, առաջին անգամ որպես կայսր ներկայացել է հանրության առաջ և ելույթ ունեցել:
Տոկիոյի կենտրոնում՝ կայսերական պալատի շուրջ, հազարավոր մարդիկ են հավաքվել՝ լսելու և տեսնելու կայսրին: Միջոցառմանը ներկա էր նաև կայսրուհին և կայսերական ընտանիքի այլ անդամներ:
Նորընծա կայսրը բոլորից շնորհակալություն է հայտնել՝ բարեմաղթանքների համար և խոստացել, որ կանի ամեն ինչ երկրի խաղաղության ու բարեկեցության պահպանման համար: Հիշեցնենք, որ Նարուխիտոն գահ բարձրացավ մայիսի 1-ին, երբ նրա հայրը՝ 85-ամյա կայսր Ակիպիտոն ինքնակամ հրաժարվեց գահից: