Youtube-յան աստղը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ պեդոֆիլիայի համար (տեսանյութ)
Հայտնի երգիչ, Youtube-յան աստղ Օսթին Ջոնսը կազատազրկվի ավելի քան 10 տարով՝ կատարած սեքսուալ հանցագործության համար։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ջոնսը ձերբակալվել է 2017 թվականին, Չիկագոյի օդանավակայանում: Երաժիշտը մեղադրվում էր 14-15 տարեկան աղջիկներից առցանց պոռնոգարֆիկ լուսանկարներ ու տեսանյութեր պահանջելու ու ներբեռնելու մեջ։
Այս տարվա փետրվարին բլոգերը մեղավոր ճանաչեց:
Նա ասաց, որ իրոք դեռահաս աղջիկներին ստիպում է իրեն պոռնոգրաֆիկ լուսանկարներ ուղարկել:
26-ամյա Ջոնսը հայտնի երգիչ է։
Նրա կատարումները Youtube-ում լսել է ավելի քան 20 միլիոն մարդ։