«Ռեալ»-ում նորից մտափոխվեցին․ ո՞վ կլինի թիմի հիմնական դարպասապահը հաջորդ տարի
Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը հաջորդ մրցաշրջանում կլինի բելգիացի Տիբո Կուրտուան։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Կայքը նշում է, որ իսպանական ակումբը երկար քննարկումներից հետո որոշել է պահել Կուրտուային, և ամռանը վաճառքի կհանեն Կեյլոր Նավասին։
Շաբաթներ առաջ խոսվում էր, որ Նավասը կմնա, իսկ Կուրտուան կհեռանա, սակայն ինչպես տեսնում ենք, այժմ իսպանական ակումբը մտափոխվել է։