Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ Ի՞նչ են խոսել նրանք
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Երկու առաջնորդները խոսել են միջուկային համաձայնագրի հնարավոր նոր պայմանագրի շուրջ, որը պիտի համաձայնեցվի Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ։
Նրանք խոսել են նաև Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև Ուկրաինայի հարցերի շուրջ։ Դոնալդ Թրամփը Պուտինին հորդորել է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ։
Ռուսական մամուլը նշում է, որ հեռախոսազանգի հիմնական նպատակը եղել է այն, որ Վլադիմիր Պուտինը մանրամասներ հաղորդի Թրամփին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից։