Բա ասում էիք՝ ՀՀ-ն ինքնիշխան, անկախ երկիր է. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երևան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ «անցանկալի անձ» է Հայաստանի համար։ Այսինքն՝ մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք, քանի որ մեր ինչպիսին լինելը ՀՀ-ում կախված է Ռուսաստանի հանդեպ մեր վերաբերմունքից: Ռուսները աշխարհի կեսի հետ թշնամի են, հիմա ի՞նչ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մի քիչ էլ իրենք մեր սահմանը փակե՞ն... Բա ասում էիք՝ ՀՀ-ն ինքնիշխան, անկախ երկիր է, բա ասում էիք՝ 21-րդ դարը եկել է Հայաստան»: