Ավիավթար՝ ԱՄՆ-ում․ գետն ընկած ինքնաթիռի մեջ եղել է 136 ուղևոր (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ինքնաթիռն ընկել է գետը։ Ավիավթարը տեղի է ունեցել Ջեքսոնվիլլա քաղաքի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Գետն ընկած Boeing 737 ինքնաթիռի մեջ եղել է 136 մարդ։ Բոլոր ուղևորները ողջ են մնացել։
Տեղեկությունն այն մասին, որ բոլոր 136 ուղևորները կենդանի են մնացել, իր թվիթթերյան էջում գրել է Ջեքսոնվիլլա քաղաքի ղեկավարը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է եղանակային վատ պայմանները։
Տեղում աշխատում են փրկարարները։