Հետագիծ կգծի քաղաքական հետագծից զուրկ Նազարյանը
2019 թվականի հունիսի 15-ին տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։
ՔՊ-ականներն արդեն խոսում են, որ պատրաստվում են ընդլայնել կուսակցության վարչության կազմը, չի բացառվում նաև, որ վարչության նախագահ ընտրվի Նիկոլ Փաշինյանը։
ԵԿՄ-նախագահ Սասուն Միքայելյանը պետք է հեռանա կուսակցությունից, իսկ որպես նրան փոխարինող՝ շրջանառվում է ապագա սուպերնախարար Արայիկ Հարությունյանի անունը։
Այն, որ Արայիկ Հարությունյանն իրեն վստահված մեկ նախարարությունից անգամ գլուխ չի հանում, էլ չասենք՝ գլուխ չի հանելու նաև Մշակույթի նախարարությունից, պարզ է բոլորիս։
Հարությունյանն այդպես էլ չկարողացավ հասկանալ Հայաստանի համար կրթության և մշակույթի կարևորությունը, և հավանաբար, կրթության ոլորտը շուտով կտապալի այնպես, ինչպես իր երբեմնի նախարար ընկերուհին տապալեց Մշակույթի նախարարությունը․ հիշեցնեք, որ խոսքը մշակույթն իր մեջ կրող, բայց մշակույթից հազարավոր կիլոմետրեր հեռու կանգնած Լիլիթ Մակունցի մասին է։
Պարզվում է, սակայն, որ Մակունցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում միակը չէ, որ չունենալով անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն, բախտի բերմամբ հայտնվել է կարևոր պոստում։
Այս հարցում նրան շարունակում է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։
ԱԺ լիագումար նկստերը կմկմալով վարող, մի քանի հոդաբաշխ նախադասություն թոթովանքով ասող, Մանե Թանդիլյանին Մանե Մանդիլյանի հետ շփոթող ու քվեարկությանը մասնակցած պատգամավորների թվերը մի կերպ թվատախտակից կարդացող Լենա Նազարյանը այժմ զբաղված է մեկ այլ կարևոր գործով։
Փաստորեն քաղաքականության մեջ այնքան է աճել սույն տիկինը, որ հիմա էլ աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա։
Թե ինչ քաղաքական գիծ պետք է մշակի քաղաքական հետագիծ չունեցող Նազարյանը․ չէ՞ որ թե՛ պատգամավոր, և թե՛ Ազգային ժողովի փոխնախագահ եղած ժամանակ Նազարյանը փայեց միայն իր անսկզբունքայնությամբ, մեկ անգամ էլ կարողացավ բացահայտել, որ կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն։
Չի բացառվում, որ նման մի բացահայտում էլ Նազարյանն անի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետագիծը գծելիս:
NEWSPRESS.am