Ատելության խոսքը պետք է նվազագույնի հասցնել սոցցանցերում․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)
Լրագրողների գործունեությունը պետք է լինի ազատ, և ոստիկանությանը պետք է հեռու պահել այդ գործունեությունից։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա նկատում է, որ դեռևս ազդեցություն կա մամուլի վրա։ Բորիս Նավասարդյանը հիշեցնում է NEWS.am և Yerevan Today լրատվամիջոցների հետ տեղի ունեցած դեպքերը, երբ ոստիկանությունը ներխուժել էր ընկերություններ։
«Միչև հիմա չհասկացանք, ինչու և ինչ հիմքով էին ներխուժել»,- ասաց Նավասարդյանը։
Նա նկատում է, որ բացի օրենսդրական փոփոխություններից, պետք է սոցցանցերում մեդիայի նկատմամբ վերաբերմունքը փոխվի և ատելության խոսքը հասցվի նվազագույնի։
Մանրամասները՝ տեսանյութում