Մահացել է ամերիկացի դերասան Պիտեր Մեյհյուն
Ամերիկայում 75 տարեկանում հասակում մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմում Չուբակիի դերակատար Պիտեր Մեյհյուն:
Դերասանը մահացել է ապրիլի 30-ին, սակայն նրա ընտանիքի անդամներն այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են երկու օր անց:
Դերասանի ընտանիքի անդամները Twitter-ում գրառում են կատարել, որում ասված է, որ Մեյհյուն վերջին օրերն անց է կացրել ընտանիքի հետ, սակայն չի նշվել, թե որն է եղել դերասանի մահվան պատճառը: