Նույնիսկ Սերժ Սարգսյանի մտքով չէր անցնի այդպես պաշտպանվել ընդդիմության քննադատությունից․ Մարուքյան (տեսանյութ)
Նույնիսկ Սերժ Սարգսյանի մտքով չէր անցնի այդպես պաշտպանվել ընդդիմության քննադատությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հայտարարություններին։
Մարուքյանը նկատել է, որ իրենք կառավարության քննարկմանն են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են ԱԺ և կառավարության ղեկավարների, պետբյուջեյից իրականացվող, ծախսերը դարձնել թափանցիկ։
Սակայն Փաշինյանն այս առաջարկը այլ կերպ է ներկայացրել, ինչպես Մարուքյանն է նկատում, մոնիպուլացիայի ենթարկելով հասարակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում