Հայտնի է, թե որքան կկազմի Նեյմարի հրաժարագինը հաջորդ տարի
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար Նեյմարի հրաժարագինը հաջորդ տարի կնվազի ու կդառնա 170 միլիոն եվրո։ Այդ մասին տեղեկանում ենք Mundo Deportivo սպորտային կայքից։
Կայքը նշում է, որ 2020 թվականին Նեյմարի հրաժարագինը կդառնա 170 միլիոն եվրո, քանի որ, ըստ ֆուտբոլիստի ու թիմի միջև պայմանագրի, մինչև 2020 թվականը Նեյմարը կամքին հակառակ չպետք է վաճառվեր։
Ընդգծենք, որ այս պահին Նեյմարին գնելու համար թիմերը պետք է վճարեն մոտ 220 միլիոն եվրո։