«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձի մասին
«Մանչեթեր Յունայթեդ»-ի անգլիացի կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը նշել է, որ շատ ուրախ կլիներ, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնար մանչեսթերյան ակումբ։
Այս մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից։ Լինգարդը նշել է, որ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և ինքը մեծ ցանկություն ունի Ռոնալդուի հետ խաղալ նույն թիմում։
Ընդգծենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Այաքս»-ից կրած պարտությունից հետո խոսվում էր, որ Ռոնալդուն կլքի իտալական ակումբը, սակայն պորտուգալացին շտապեց նշել, որ այդ լուրերը կեղծ են, և ինքը մնում է։