ԵԼ. «Արսենալ»-ը հաղթեց «Վալենսիա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալել էր իսպանական Վալենսիայի համանուն թիմին։
Հանդիպման 11-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Դիակաբին։ Տանտերերը պատասխանեցին 7 րոպե անց. 18-րդ րոպեին Լակազեթին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Եվս 8 րոպե անց ֆրանսիացին Կոլաշինացից ստացած փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց։
Թիմերն այդ հաշվով էլ գնացին ընդմիջման։
Երկրորդ խաղակեսում՝ 75-րդ րոպեին խաղաժամանակ ստացավ նաև Հայաստանի ազգային հավաքակաի ավագ Հենրիխ Մխիթարյանը. նա փոխարինեց Մեսութ Օզիլին։
Հանդիպման վերջին րոպեին զինագործները հաշիվը դարձրին 3։1, աչքի ընկավ գաբոնցի Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։
«Արսենալ» - «Վալենսիա»՝ 3։1