Բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Nissan-ը. կա 5 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր շտապօգնության ավտոմեքենայի մեջ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության մեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնությունը Ապարանի հիվանդանոցից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց և վթարի հիմնական պատճառներից մեկը նաև ճանապարհի ողջ երկայնքով մարդաբոյ փոսերն են, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Նյութն ամբողջությամբ՝ shamshyan.com-ում: