Վ.Սարգսյանի անվան ակադեմիայի դասախոսներից մեկը մահվան ելքով վրաերթի է ենթարկվել (տեսանյութ)
Այսօր` մայիսի 2-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի հարևանությամբ վթար է տեղի ունեցել: NEWSPRESS.am-ի թղթակցի տեղեկացմամբ, վրաերթի է ենթարկվել 54 տարեկան Լաուրա Աբրահամյանը։ Նրան վրաերթի է ենթարկել 24-ամյա մի երիտասարդ՝ իր վարած Mazda մակնիշի 35 GM 065 համարանիշի ավտոմեքենայով:
Մեր թղթակցի փոխանցմամբ, կինն աշխատում էր Վ․ Սարգսյանի անվան ակադեմիայում՝ որպես դասախոս։ Նա նոր է դուրս եկել աշխատանքից, երբ տուն շտապելու ճանապարհին մենքնենա հարվածել է նրան։
Մեր տեղեկություններով մեքենան ընթացել է մեծ արագությամբ և բավականին հեռու է շպրտել կնոջը։ Կինը տեղում մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել ու անմիջապես շտապօգնություն է կանչել:
Տեսանյութը մեզ տրամադրել է ականատեսներից մեկը։