Այս իշխանությունները մեզանից ստացել են աշխատող մեքենա, որը շարունակաբար վթարների են ենթարկում. Աշոտյան (տեսանյութ)
Այսօրվա իշխանությունները շարունակում են պայքարել անցյալի դեմ: Այդ մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նրանք դուրս եկան մեր դեմ, հաղթեցին մեզ այդ քաղաքական մենամարտում, և այլևս իրենք «один на один»՝ դեմ-հանդիման են ոչ թե ՀՀԿ-ի հետ, այլ երկրի բազմաթիվ պրոբլեմների հետ»,- նշել է Աշոտյանը:
Հարցազրուցավար Դավիթ Սարգսյանի նկատառմանը, թե այդ պրոբլեմները հենց հանրապետականներն են թողել, Աշոտյանը պատասխանել է, որ նրանք ոչ միայն չեն լուծել այն խնդիրները, որոնք իրենք թողել են, թեպետ խոստացել էին այդ խնդիրները արագ լուծել:
«Իրենք ինչո՞ւ են եկել իշխանության՝ ժողովրդի այդ համակրանքը վայելելով, որովհետև խոստանում էին բարդ խնդիրներին հեշտ լուծումներ: Այդ իշխանությունները եկել են պետության ղեկին և ոչ միայն չեն լուծել որևէ խնդիր, որ խոստացել են լուծել, այլ անգամ ի վիճակի չեն երկիրը պահել այն վիճակով, որով ժառանգել են: Իրենք մեզանից ստացել են աշխատող, քշվող մեքենա, մեքենա, որի ջուրը երբեմն եռում էր, մեքենա, որի անիվը երբեմն ծակվում էր, որի յուղն էր պետք փոխել ժամանակ առ ժամանակ, բայց այդ մեքենան աշխատում էր»,- նշել է Աշոտյանը, ով տեսանյութը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում՝ գրել է.
«Այս իշխանությունները մեզանից ստացել են աշխատող մեքենա, որը շարունակաբար վթարների են ենթարկում»:
Մանրամասները՝ տեսանյութում