Մեզութ Օզիլը խոսել է իր ապագայի մասին
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեզութ Օզիլը խոսել է իր ապագայի մասին և նշել, որ ցանկանում է մնալ ու խաղալ «Արսենալ»-ում: Այս մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից:
Օզիլը մասնավորապես նշել է, որ երջանիկ է ակումբում և դեռ երկար տարիներ կարող է խաղալ այնտեղ: Օզիլի այս հայտարարությունը, իհարկե, սպասելի էր, սակայն պետք է նաև նշել, որ գերմանացին կարող է ամռանը հանվել վաճառքի այնպես, ինչպես և Հենրիխ Մխիթարյանը:
Այս երկու փլեյմեյքերները և՛ չեն արդարացնում մարզչի սպասելիքները, և՛ շատ թանկ են նստում ակումբի վրա: