Ի՞նչն այդքան ուրախացրեց Փաշինյանին (տեսանյութ)
Գառնու տաճարի տարածքում կանցկացվի էլեկտրոնային երաժշտության փառատոն։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։
Նա տեղեկացրեց, որ դրա համար անհրաժեշտ է պետական գնում իրականացնել՝ 6 մլն դրամ տրամադրել փառատոնը կազմակերպող ընկերությանը։
Գալստյանը նկատեց, որ այս կազմակերպությունը տարեկան 20 փառատոն է անցկացնում և Գառնիում այդ փառատոնի անցկացումը թույլ կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին ու ապահովել զբոսաշրջիկների հոսքն այնտեղ։
Նա միևնույն ժամանակ արձանագրեց, որ հարկավոր է ֆիկտիվ մրցույթ հայտարարել՝ փառատոնի անցկացման համար։
«Բայց դա իրենց հեղինակայի՞ն փառատոնը չէ»,- հետաքրքրվեց Փաշինյանը, ինչին դրական պատասխան ստացավ։
Փաշինյանը ծիծաղեց․ «Էդ նույնն ա, ոնց որ մի նկարչի համար հեղինակային ցուցահանդես հայտարարես, ու մի ուրիշը գա հաղթի», -ասաց Փաշինյանը ծիծաղելով ու բացատրեց, թե ինչու է ծիծաղում․ «Կարեն Գրիգորյան ասում ա, որովհետև ինքը ավելի էժան գնով ա առաջարկել»։
Մանրամասները՝ տեսանյութում