Իկեր Կասիլյասն այլևս խաղադաշտ չի վերադառնա
Իկեր Կասիլյասը կարող է ավարտել իր միջազգային կարիերան։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Պարբերականը նշում է, որ 37-ամյա դարպասապահի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա այլևս չի կարող վերադառնալ խաղադաշտ։
Հիշեցնենք, որ երեկ մարզման ժամանակ Կասիլյասը հոսպիտալացվել էր և ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան վիրահատել են և ստենդավորել Կասիլյասի սիրտը։