Լաս Վեգասում ամուսնացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը
Երեկ՝ մայիսի 1-ին, Լաս Վեգասում ամուսնացել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սոֆի Թյորները և երգիչ Ջո Ջոնասը:
Զույգը նշանադրվել էր դեռևս 2017 թվականին: Ամուսնության արարողությանը ներկա են եղել երգիչ Նիկ Ջոնասը, դերասանուհի Պրիանկա Չոպրան, ռեփեր Khalid-ը և այլ հայտնիներ:
Ամուսնության արարողությունը փակ է եղել լրագրողների համար, այդ պատճառով էլ պապարացիները հնարավորություն չեն ունեցել «Գահերի խաղի» երիտասարդ աստղին լուսանկարել հարսանեկան զգեստով: