Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է
Այսօր ողջ աշխարհում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է նշվում: Երուսաղեմում Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հիշատակի արարողություն է կազմակերպվել:
Իսրայելի բնակիչներին ելույթով դիմել են երկրի նախագահն ու վարչապետը: Այնուհետև, ըստ ավանդույթի, վառվել են վեց մոմերը՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված վեց միլիոն հրեաների:
Լոնդոնում այս օրերին բացվել է Հոլոքոստին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են համակենտրոնացման ճամբարներում արված լուսանկարներ: