«Կառավարության կողմից դեռևս գործում է կողմնապահություն»․ որոշ սրճարաններ հոսանքազրկվել են (տեսանյութ)
Քաղաքապետարանի աշխատակիցները հոսանքազրկել են շրջիկ սրճարանների մեծ մասը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը։
Նա հոսանքազրկված սրճարանների աշխատողների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության դիմաց։
Արեն Մելիքյանի խոսքով՝ չեն հոսանքազրկվել միայն նախկին կառավարության թույլտվությամբ աշխատող սրճարանները։
«Այսինքն՝ դեռևս գործում է կողմնապահություն ու անհավասար վերաբերմունք կառավարության կողմից»,- ասաց Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում