Պարոն Թաթոյան, աշխատանքի ընդունելիս խտրականության հարցը հարցը ոնց պետք է լուծենք. Փաշինյան (տեսանյութ)
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն չտվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությանը: Գործադիրը եկավ այն եզրահանգման, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի:
Ըստ ներկայացված նախագծի, առաջարկվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
Հարցը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նկատեց, որ միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի եւ այլ հանգամանքներով պայմանավորված ևս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՄԻՊ Արման Թաթոյանին. «Պարոն Թաթոյան, այս հարցը մենք ոնց պետք է լուծենք»:
Մանրամասները՝ տեսանյութում