Իկեր Կասիլյասը սրտամկանի ինֆարկտ է ստացել
Պորտուգալական «Պորտու»-ի 37-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել մարզման ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 1-ին, մարզման ժամանակ։
Տեղեկությունը հաստատել է «Պորտու»-ի մամուլի ծառայությունը։
Կասիլյասը հոսպիտալացվել է։ Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պորտուգալական A Bola պարբերականի փոխանցմամբ էլ դարպասապահը մինչև մրցաշրջանի ավարտը դաշտ դուրս չի գա։