Վենեսուելայում իսկական հեղափոխություն է ընթանում, առանց անհեթեթ թավիշների և սերժախնա բաց ձեռքերի. քաղաքագետ
Վենեսուելայում հենց հիմա իշխանափոխություն է տեղի ունենում: Ընդդիմության առաջնորդը խաղաղության կոչեր չի անում, այլ բանակին ուղերձ է հղում զենք բարձրացնել իշխանության դեմ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա գրառման մեջ նաև ասվում է.
«Վենեսուելական խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջնորդներն ու մասնակիցները զինված` Կարակասի փողոցներում դիմակայություն են սկսել:
Ընդդիմության առաջնորդը չի կարծում, որ բանակը չպետք է ապստամբի ապօրինի իշխանության դեմ, այլ անգամ քաջալերում է այդ ապստամբությունը:
Խուան Գուայդոն նաև թքած ունի Գանդիի և Մանդելայի կերպարների վրա և որպես իսկակական հեղափոխական` խոստացել է բանտերում փտեցնել հեռացող իշխանության կարկառուն ներկայացուցիչներին:
Վենեսուելայում իսկական հեղափոխություն է ընթանում: Առանց անհեթեթ թավիշների և սերժախնա բաց ձեռքերի:
Մնացած թավշոտությունները հանգեցնում են նրան` ինչին բերեցին Հայաստանում:
Անգործության և անբովանդակ բազմախոսության»: