Վլադիմիր Զելենսկին ներողություն է խնդրել մահմեդականներից
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ներողություն է խնդրել մուսուլմաններից այն բանի համար, որ իր հաղորդումներից մեկում տեսահոլովակ է ցուցադրվել, որում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն աղոթքից հետո արտասվում է:
Նա ասել է, որ ինքը չի իմացել այդ հոլովակի մասին, քանի որ հաղորդման այդ հատվածը խմբագիրն է պատրաստել: Նա հավելել է, որ հավատքը բոլորի համար ցավոտ թեմա է և ճիշտ չէ այլ հավատքները ծաղրող կամ վարկաբեկող հաղորդումներ ցուցադրել:
«Ամբողջ մահմեդական աշխարհի առաջ ես և թիմը ցանկանում ենք ներողություն խնդրել»,-ասել է Զելենսկին: