Տոկիոյում թագադրվեց Ճապոնիայի 126-րդ կայսրը
Տոկիոյում ավարտվել է Ճապոնիայի նոր կայսեր թագադրման արարողությունը: Նոր կայսր է թագադրվել նախկին կայսեր ավագ որդին՝ 59-ամյա Նարուխիտոն:
Ավանդույթի համաձայն՝ կայսեր թագադրման արարողությանը ներկա են գտնվել միայն տղամարդիկ՝ նախարարներն ու կայսերական ընտանիքի անդամները:
Կայսերական պալատի շուրջ բազմաթիվ զբոսաշրջիկներ ու տեղացիներ են հավաքվել՝ հուսալով, որ կտեսնեն նորընծա կայսրին: Նարուխիտոն Ճապոնիայի 126-րդ կայսրն է: